00:00:00

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերն Ալմաթիում առանձնազրույց կունենան

07:07, 02 փետրվար 2023 Աշխարհ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում առանձնազրույց կունենա Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  Interfax գործակալությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 2-ին մեկնել է Ալմաթի, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև "Digital Almaty 2023" ֆորումին:

Փաշինյանի և Միշուստինի առանձնազրույցը նախատեսված է փետրվարի 2-ին: Հանդիպումը կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստից հետո:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը կկայանա փետրվարի 3-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր