00:00:00

ԱՄՆ-ն шհшբեկում է Ռուսաստանի նկատմամբ չեզոք դիրք ունեցող երկրներին․ Զախարովա

15:10, 01 փետրվար 2023 Աշխարհ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ահաբեկում է Ռուսաստանի նկատմամբ չեզոք դիրք ունեցող երկրներին, որպեսզի բացառի նրանց միջև ցանկացած համագործակցություն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանին հնարավորինս մեծ վնաս պատճառելու մոլուցքով մղված՝ ԱՄՆ-ն ավելի ու ավելի հաճախ է դիմում երկրորդական պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքների կիրառմանը, որպեսզի ստիպի չեզոք պետություններին նվազեցնել համագործակցությունը մեր երկրի հետ, և միևնույն ժամանակ դա անվանում է համերաշխություն», - ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ փաստացի սա ոչ թե համերաշխություն է, այլ շանտաժ և սպառնալիք, և ՌԴ-ի ոչ բոլոր գործընկերներն են ի վիճակի եղել դիմակայել Միացյալ Նահանգների ճնշմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր