00:00:00

Պակիստանում մզկիթի պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 59-ի

17:54, 30 հունվար 2023 Աշխարհ

Պակիստանի Փեշավար մզկիթում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 59-ի, հայտնում է Dawn պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվել էր 44 զոհի մասին։

«Պաշտոնյաները հայտարարել են, որ առնվազն 59 մարդ զոհվել է, 157-ը՝ վիրավորվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի ժամը 13.40-ին (Մոսկվայի ժամանակով 11.40-ին) աղոթքի ժամանակ: Ականատեսների խոսքով՝ մզկիթում մոտ 120 մարդ է եղել, հավաքվածների մեծ մասը եղել են ոստիկանության, բանակի եւ սակրավորների ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Պայթյունի հետեւանքով մզկիթի մի մասը եւ շենքի տանիքը փլուզվել են։

Հաղորդվում էր, որ պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թեհրիկ ի թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր