Երեւանում, այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կրակոց է արձակել Անտառային 160/9 շենքի 4-րդ հարկի պատուհանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանները ու քննիչները նշված պատուհանի վրա հայտնաբերել են կրակոցի հետք, իսկ ներսում՝ պատուհանագոգի վրա ապակու մնացորդներ և կրակված պարկուճ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։