Հունվարի 29-ին՝ ժամը 12:35-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Կարվին» թաղամասի բնակելի շենքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել Մարտունու շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարական մասից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասնակի այրվել է Մարտունի քաղաքի բնակչին պատկանող բնակարանի ննջասենյակի պահարանը և ծխահարվել ննջասենյակը: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12:55-ին, մարել՝ 13:10-ին:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
ՆԳ նախարարությունը հորդորում է Էլեկրականության հաճախակի տատանումների և հոսանքի բացակայության ժամանակ, անջատել էլեկտրական սարքավորումները՝ հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու համար: