00:00:00

Ես նրանց հետ եմ, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել անմարդկային պայմաններին․ Հռոմի պապն իր աղոթքում անդրադարձել է Լաչինի միջանցքին

17:13, 29 հունվար 2023 Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հնչեցրած իր կիրակնօրյա աղոթքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակին։ Այս մասին փոխանցում է Vatican.news-ը։

«Ես նրանց հետ եմ, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու հանուն մարդկանց բարօրության»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր