00:00:00

Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից. ՌԴ ԱԳՆ

10:39, 27 հունվար 2023 Աշխարհ

Մենք ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ժամանակ անվտանգության աշխատակից է զոհվել. այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր ադրբեջանցի գործընկերներին: Ավելի ուշ այս հարցի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություն կտանք։», - գրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա:

Նշվում է, որ հարձակումը հետ մղելիս զոհվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է։ Ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է անցկացնում:

Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր