00:00:00

Մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին

21:54, 26 հունվար 2023 Պատահարներ

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հունվարի 26-ին, «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Բ-ն, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխել ոստիկանները, երբ նա դեպքի վայրում կասկածելի փաթեթ էր կուլ տվել, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել էր։ 

Հիշեցնենք, որ հունվարի իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն  իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։

Բաղրամյան պողոտայից դեպի՝ ժողովրդին հայտնի «Օրբելիի թունել» տանող ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել էին Հայկ Բ․-ի մեքենան և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան էր կուլ տվել։

Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին էր ներկայացրել նրա իրերը, որոնք հայտնաբերվել էին հագուստի գրպաններից, և այնտեղ եղել էր նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր