00:00:00

ԱԽՔ-ից հաստատում են լուրը՝ Արմեն Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել

17:36, 26 հունվար 2023 Պատահարներ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատում են տարածվող լուրեր այն մասին, թե վթարի է ենթարկվել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ լուրը հաստատել են Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք վաղ առավոտից տարածվող տեղեկությունը, ըստ որի՝ ԱԽ քարտուղարի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել, պատասխանել են․ «Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքից անմիջապես հետո իրականացվել է Քարտուղարի ծառայողական մեքենայի վարորդի սթափությունը պարզելու փորձաքննություն, ինչը փաստել է վարորդի սթափ լինելը:

Հավելենք նաև, որ ԱԽ քարտուղարը ավտոմեքենայում չի եղել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր