Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ապահավոգրական ընկերությունների ներկայցուցիչները։
Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկռում և սպասարկում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։