00:00:00

Անկարայում մերժել են ՆԱՏՕ-ից դուրս գալու ծրագրերը

11:53, 25 հունվար 2023 Աշխարհ

Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալն այս պահին չի դիտարկվում, հայտարարել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

«ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալու մասին խոսք չկա։ Մենք ՆԱՏՕ-ն հիմնած երկրներից մեկն ենք»,-ասել է Չելիքը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Շվեդիայի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են վերջին մի քանի օրերի ընթացքում Ստոկհոլմում տեղի ունեցած բողոքի ցույցերի եւ դանիական «Կոշտ կուրս» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանի կողմից Ղուրանն այրելու պատճառով՝ շվեդական իշխանություններից ակցիա անցկացնելու թույլտվություն ստանալուց հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունվարի 23-ին հայտարարել է, որ Շվեդիան չպետք է հույսը դնի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի թուրքական աջակցության վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր