Հունվարի 24-ին, ժամը 08:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի արգելոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է գոմաղբ և շինարարական աղբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 14:27-ին։ 140 քմ տարածքում այրվել է կուտակած գոմաղբ և շինարարական աղբ (մոտ 50 խմ)։