ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Ադրբեջանին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտում:
«Քարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, Բլինքենը Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջափակել Լաչինի միջանցքը առեւտրային բեռների տեղաշարժը վերականգնելու եւ հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար, ինչպես նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ: