00:00:00

Ավտովթար՝ Երևանում․ 67-ամյա վարորդը հողով բեռնված KamAZ-ով կողաշրջվել է

16:36, 23 հունվար 2023 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Ալյոշա Մ․-ն իր վարած KamAZ մակնիշի բեռնատարով Արին Բերդի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Դերձյանն ու Հովսեփ Հովսեփյանը։

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր