Հունվարի 22-ին՝ ժամը 00:53-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում այրվում է վագոն-տնակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 02:06-ին: Այրվել են փայտե սյուներ (մոտ 60 հատ և 10 հատ՝ մասամբ):