Հունվարի 21-ին, ժամը 17:22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գարգառ գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղում՝ ավտոմեքենաների յուղերի արտադրամասում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ յուղերի վերամշակման արտադրամասում այրվում է տեխնիկական յուղ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։47-ին, մարվել՝ 18:52-ին։ Այրվել է մոտ 100 լ տեխնիկական յուղ։