00:00:00

Անընդունելի եմ համարում անձանց, հատկապես՝ երեխաների բաց դեմքով լուսանկարները համացանցում տարածելը. Արցախի ՄԻՊ

19:31, 21 հունվար 2023 Իրավական

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը, այդ թվում՝ հղի կանանց և երեխաներին։

Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։ Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացվել նաև ՄԻՊ հաստատություն։
 
Հորդորում եմ օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին՝ հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց»,- նշել է պաշտպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր