00:00:00

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը դաշինքի երկրներից պահանջել է ավելացնել ռազմական արտադրությունը

12:06, 21 հունվար 2023 Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Անգուս Լեփսլին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել հոգ տանել սպառազինության արտադրության ավելացման մասին՝ հաշվի առնելով աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի սրումը: Այս մասին Նա ասել է BNS գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք կանգնած ենք մեր պաշտպանական նպատակները հնարավորինս արագ իրականացնելու մարտահրավերի առաջ, ինչի համար ինչպես ՆԱՏՕ-ն, այնպես էլ Եվրամիությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն ռազմական տեխնիկայի՝ հրթիռների, տանկերի, անօդաչու սարքերի արտադրության արդյունաբերության հնարավորություններին, ինչպես նաեւ դրա ֆինանսավորմանը»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը «դաս» է, որը պետք է սովորել ռազմական արտադրության պլանավորման ժամանակ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կարծիք է հայտնել, որ կազմակերպության երկրները լավ են հասկացել, որ անհրաժեշտ է համալրել պաշարները եւ կատարելագործել անհրաժեշտ սպառազինություն արտադրելու իրենց հնարավորությունները:

Լեփսլին նաեւ նշել է, որ ռազմական շրջանակները պետք է երկխոսություն զարգացնեն արդյունաբերության ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր