00:00:00

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակին տուգանել են ամրագոտին չկապելու համար

09:16, 21 հունվար 2023 Աշխարհ

Բրիտանական Լանքաշիրի ոստիկանությունը վարչապետ Ռիշի Սունակին առանց ամրագոտու երթեւեկելու համար տուգանքի մասին ծանուցում են հանձնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

«Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես է ամրագոտին չկապած անձը Լանքաշիրում երթեւեկում։ Մենք Լոնդոնից 42-ամյա տղամարդուն առաջարկել ենք տուգանք վճարել»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ խոսքը Սունակի մասին է։ Ավտոմեքենայով զբոսանքի ժամանակ նա սմարթֆոնի վրա տեսագրություն է ձայնագրել, սակայն ինչ-ինչ պատճառներով ամրագոտին չի ամրացրել։ Ավելի ուշ նա ներողություն է խնդրել միջադեպի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր