00:00:00

Թուրքիան Կարսում Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում

08:19, 17 հունվար 2023 Աշխարհ

Թուրքիայի և յոթ այլ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին մոտ:

Ինչպես գրում է EurAsia Daily-ն, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Ձմեռ 2023» կոչվող ուսումնական զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի 3-րդ դաշտային բանակի կազմում 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայում: Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 2-ը:

Դրանց խնդիրն է բարձրացնել փոխկապակցվածության մակարդակը, սինխրոնիզացնել կրակային հնարավորությունները և ստորաբաժանումները պատրաստել հիմնական հարցերում, ինչպիսիք են զորքերի տեղակայումն ու մատակարարումը:Զորավարժությունների ընթացքում անցկացվում են ուսումնական և տեխնիկական գործողություններ առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ձմեռային ծանր պայմաններում ականանետից կրակելը, զինվորական անձնակազմի որոնումն ու փրկումը, համատեղ գործողություններում համագործակցությունը, զորքերի մարտական հմտությունների փորձարկումը, կրակի համաժամացումը և մանևրումը, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր