Աշխարհի բնակչության երկու երրորդը սատարում է Ռուսաստանին՝ հակառակ նրա մեկուսացման մասին Արեւմուտքի հայտարարություններին, հայտարարել է Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության առաջին նախագահ Շառլ դը Գոլի թոռը՝ տնտեսագետ Պիեռ դը Գոլը:
«Ասում են, որ Ռուսաստանը մեկուսացման մեջ է, սակայն աշխարհի բնակչության երկու երրորդը սատարում է Ռուսաստանին․.. Մենք տեսնում ենք բազմաթիվ տնտեսական և քաղաքական շահերի, ինչպես նաև մի շարք երկրների քաղաքական ազդեցության տեղաշարժ դեպի արևելք, և Ռուսաստանն այդ գործընթացի կենտրոնում է, նայենք թեկուզ նրա աշխարհագրական դիրքին», - ասել է Դը Գոլի թոռը Sud Radio ռադիոկայանի եթերում։
«Եվրոպայի հետ դաշինքով Ռուսաստանը զգալի ուժ ձեռք կբերեր, եւ ամբողջ մայրցամաքը՝ Ատլանտիկայից մինչեւ Ուրալ, լիովին ինքնավար կդառնար», - կարծում է ֆրանսիացի տնտեսագետը:
Ավելի վաղ Պիեռ դը Գոլը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը պատմական անհրաժեշտություն է Ֆրանսիայի եւ Եվրոպայի համար: