00:00:00

«Ճվճվ Արոյի» որդին չի ենթարկվել իրավապահների պահանջին, BMW-ով դիմել է փախուստի և ենթարկվել վթարի

11:43, 16 հունվար 2023 Իրավական

Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկները հետապնդում օպերացիա են իրականացրել:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացված եղել, որ Երևանում ռուսական համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակներ ստեղծում վարորդների ու հետիոտների համար։

 

Այսօր պարեկները նշված ավտոմեքենան նկատել են Բագրևանդ թաղամասում երթևեկելիս, որի վարորդը հերթական անգամ չարամտորեն խախտում է թույլ տալիս։ Պարեկները փորձել են կանգնեցնել BMW-ն, սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական կանգառ հրահանգին, դիմել է փախուստի։

 

Պարեկները մոտ 5-6 կմ հետապնդել են են, ու արդեն Դ․ Մալյան փողոցում BMW-ն կարմիր լույսի տակով անցել է է խաչմերուկը, բախվել բնակչի շինության քարե պարսպին, ապա առաջ ընթացել ու բախվել բետոնե էլեկտրասյանը։

 

Ավտոմեքենայի միջից վարորդը դուրս է եկել ու դիմել փախուստի, բայց պարեկները մոտ 500-600 մետր հետապնդել են ու բռնել նրան:

 

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ վարորդը հասարակությանը հայտնի «Ճվճվ Արոյի» որդին է՝ Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ով նախկինում եղել է դատապարտված, այդ թվում՝ մահվան ելքով ավտովթարի համար, ինչի հետևանքով 2 ճանապարհային ոստիկաններ էին մահացել, ինչպես նաև նա հայտնի է քրեական ու հակաիրավական պատմություններով։

 

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0․23 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված։

 

Վերջինս ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

 

Ավտոմեքենայում նույնպես հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները փոխարինված են եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր