00:00:00

Իրաքը ավելի քան 6 հազար զինծառայող է տեղակայել Իրանի և Թուրքիայի հետ սահմանին

17:10, 14 հունվար 2023 Աշխարհ

Իրաքը վերջին շրջանում ներքին գործերի նախարարության կազմից ավելի քան 6 հազար զինծառայող է տեղակայել Իրանի և Թուրքիայի հետ սահմանին:

Այս մասին հայտնել է Իրաքի ՆԳՆ ղեկավար Աբդել Ամիր աշ-Շամարին։

«Մենք ավելի քան 6 հազար զինծառայող ենք տեղակայել Իրաքյան Քրդստանում՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին: Իրաքի սահմանները կարմիր գիծ են, և մենք ոչնչի առջև կանգ չենք առնի նրա անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նախարարը:

Աշ-Շամարին հավելել է, որ վերջին շրջանում 650 կմ երկարությամբ պատ է կառուցվել Սիրիայի հետ սահմանին, ինչպես նաև ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ Իրաքի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր