00:00:00

Լաչինի արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի. ԵԽ-ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող

08:45, 14 հունվար 2023 Աշխարհ

Հայտարարությունում մասնավորապես ասված է․
 
«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի՝ արդեն մոտ չորս շաբաթ տևող արգելափակմամբ (Ադրբեջան), որը խոչընդոտում է սննդի և այլ անհրաժեշտ մատակարարումների ու ծառայությունների հասանելիությանը շրջանում: Արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի` խուսափելու համար մարդասիրական որևէ հետևանքից և այլ անդառնալի բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա:
 
Ուստի ես դիմում եմ Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի հետևելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորություններին, իր լիազորությունների շրջանակներում գործի դնի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու և տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով սննդի, դեղորայքի և այլ կենսական պարագաների պակասը։
 
Վերջապես ես դիմում եմ Հայաստանին և Ադրբեջանին` Լաչինի միջանցքի գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության և խորհրդակցությունների միջոցով` բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ: Դիմում եմ նաև ԵՄ բոլոր ինստիտուտներին` անմիջապես ակտիվացնելու միջնորդական ներգրավվածությունը և կանխարգելիչ դիվանագիտությունը` նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը և կանխելու հետագա սրացումները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր