Շվեդ պատգամավոր Բյորն Սյոդերը Twitter-ի իր միկրոբլոգում զգուշացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով մոտալուտ հումանիտար աղետի մասին:
«Կմիացնի՞ արդյոք Իլոն Մասկը Starlink-ը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։ Մոտենում է հումանիտար աղետ, քանի որ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը եւ 120 000 մարդու կտրել մնացած աշխարհից»,-գրել է նա։