00:00:00

Ֆինլանդիան կարող է ընդլայնել իր ռազմական օգնությունն Ուկրաինային՝ ուղարկելով Leopard 2 մարտական տանկեր

18:17, 13 հունվար 2023 Աշխարհ

Ֆինլանդիան կարող է ընդլայնել իր ռազմական օգնությունն Ուկրաինային՝ ուղարկելով Leopard 2 մարտական տանկեր։ STT լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ երկրի նախագահ Սաուլի Նինիստյոն նշել է, որ Ֆինլանդիան նույնպես պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի համար պաշտպանական օգնության համատեղ Եվրոպական փաթեթի ստեղծման դեպքում, հաղորդում է Politico-ն։

«Ուկրաինա ուղարկելու համար տանկերի քանակը չի կարող մեծ լինել, քանի որ Ֆինլանդիան սահմանակից է Ռուսաստանին եւ ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Ֆինլանդիան ունի մոտ 200 Leopard 2 հիմնական մարտական տանկ՝ Եվրոպայում բոլոր նմանատիպ տանկերի մոտ մեկ տասներորդը:

Գերմանական արտադրության Leopard 2 տանկերի վերաարտահանման որոշակի սահմանափակումներ կան։ Բեռլինը մինչ այժմ չի ցանկացել ծանր գերմանական սպառազինություն ուղարկել Կիեւ, նույնիսկ եթե այն գալիս է ԵՄ մեկ այլ անդամ պետությունից, բայց նրա դիրքորոշումն այս հարցում կարող է մեղմվել։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ավելի վաղ հայտարարել է, որ Վարշավալն Ուկրաինային կփոխանցի «Leopard տանկերի վաշտ»՝ միջազգային կոալիցիայի կառուցման շրջանակներում՝ հավելելով, որ «նման որոշում արդեն ընդունվել է Լեհաստանում»։

Ի պատասխան Դուդայի մեկնաբանություններին՝ Գերմանիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը, որը նույնպես վերահսկում է զենքի արտահանման վերահսկողությունը, հերքել է այն մտավախությունները, որ Գերմանիան կարող է դա թույլ չտալ։ Նա ասել է, որ «Գերմանիան չպետք է կանգնի ճանապարհին, երբ այլ երկրներ որոշումներ են կայացնում Ուկրաինային աջակցելու համար՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Գերմանիան»։

Սակայն ինքը՝ Գերմանիան, դեռ չի համարձակվում իր Leopard 2 տանկերն ուղարկել Ուկրաինա, իսկ կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան պետք է սերտորեն համակարգի  նման քայլերը գործընկերների, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր