00:00:00

ՌԴ ՔԿ ղեկավարը նպատակահարմար է համարում ՌԴ քաղաքացիություն ունեցող օտարերկրացիներին Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի ուղարկելը

12:51, 13 հունվար 2023 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է խոսակցություններին առ այն, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը պետք է ներգրավվեն նաև Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիները:

«Ստանալով Ռուսաստանի քաղաքացիություն՝ այդ մարդիկ ստանում են ոչ միայն իրավունքներ, այլև գործող օրենսդրությամբ սահմանված պարտականություններ։ Դրանցից մեկը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում զինվորական ծառայության անցնելն է` պահանջներին համապատասխան: Հատուկ ռազմական գործողության պայմաններում պետությունը խրախուսում է օտարերկրյա քաղաքացիներին պայմանագրով անցնել զինվորական ծառայության՝ հնարավորություն ընձեռելով պարզեցված եղանակով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիները զանգվածաբար ստանում են Ռուսաստանի քաղաքացիություն՝ շրջանցելով զինվորական ծառայությունը։ Վերջին հինգ տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրներից ժամանած ավելի քան մեկ միլիոն մարդ, այդ թվում՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի 550 հազար նախկին բնակիչներ։

Միայն 2022 թվականի առաջին կիսամյակում այս պետությունների ավելի քան 60 000 չափահաս քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն և, հետևաբար, ոչ միայն իրավունքներ, այլ նաև սահմանադրական պարտավորություն՝ պաշտպանելու իրենց ընդունած երկիրը։ Այս առումով նպատակահարմար է առաջնահերթ դիտարկել նատուրալիզացված քաղաքացիներին հատուկ ռազմական գործողության առաջադրանքների կատարմանը մասնակցելու համար նրան համապատասխան վայր ուղարկելու հարցը», -ասել է Բաստրիկինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր