00:00:00

33-ամյա երիտասարդին դшնшկшհшրել էր կնոջ հայրը

14:26, 13 հունվար 2023 Իրավական

Հունվարի 12-ին, ժամը 22.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են Դվին գյուղ, որտեղ դանակահարված մարդ կա:

 Հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դվին է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը:

Ժամը 23.10-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած, արնահոսող, թափանցող վերքով բուժօգնության էր ընդունվել Վերին Դվին գյուղի 33-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.20-ի սահմաններում Դվին գյուղի Բուզանդի փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության

ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էր կնոջ հայրը:

63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր