00:00:00

ԱՄՆ-ում խոստովանել են, որ Ուկրաինան խնդիրներ կունենա զենքի նոր մատակարարումների պատճառով

19:54, 12 հունվար 2023 Աշխարհ

ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի որոշումը՝ Ուկրաինային տարբեր մոդելների զրահամեքենաներ մատակարարել, կվատթարանա Ուկրաինայի զինված ուժերի վիճակը՝ դրանց միաժամանակյա սպասարկման բարդության պատճառով, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գրում են դոկտոր Էդվարդ Սալոն և դոցենտ Բեն Հազենը National Interest-ի համար նախատեսված հոդվածում:

Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել էր, որ նախատեսում է Կիևի իշխանություններին տրամադրել Bradley հետևակի մարտական մեքենաներ, իսկ Գերմանիան՝ Marder հետևակի մարտական մեքենաներ և Patriot զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ մարտկոց։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում խոստացել է, որ Ֆրանսիան Ուկրաինային AMX-10RC զրահամեքենաներ կամ անվավոր տանկեր կմատակարարի։

«Զինվորներին տարբեր իրային հանդերձանքով եւ ուսապարկերով ապահովելը դեռ կարելի է հասկանալ, բայց զինվորականներին երեք տարբեր հակատանկային հրթիռներով հետեւակի մարտական մեքենաների տրամադրումը կհանգեցնի օպերատիվ խնդիրների», — նշել են հեղինակները:

Փորձագետների կարծիքով՝ երեք նոր մարտական մեքենաների ներդրումը կպահանջի ոչ միայն մատակարարման տարբեր շղթաներ, այլեւ սպասարկման տարբեր մոտեցումներ։ Բացի այդ, այս տեխնիկան պահանջում է անհատական ուսուցում՝ յուրաքանչյուր հատուկ մոդելի համար անձնակազմի պատրաստման ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր