00:00:00

Հայհոյել ու չի ենթարկվել պարեկների պահանջին․ Ոստիկանությունը՝ Կարապետ Պողոսյանին առևանգելու լուրի մասին

22:47, 12 հունվար 2023 Իրավական

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին երեխայի աչքի առաջ առևանգելու մասին սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված լուրի առնչությամբ․

 «Պարզաբանենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացրած պարեկները նկատել են, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը կայանել է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների համար նախատեսված և համապատասխան գծանշումով վայրում: Խախտումը արձանագրելու համար պարեկները վարորդից պահանջել են համապատասխան փաստատթղթեր:

Նա հրաժարվել է կատարել պարեկների օրինական պահանջը և հասարակական վայրում դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, որն արտահայտվել է հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկանության ծառայողների այլ օրինական պահանջներին չենթարկվելով, նրանց դիմադրելով:

Պարեկները տղամարդուն խուլիգանության կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին:

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին:

Հանգամանքները պարզվում են»:

 

Հիշեցնենք, գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ պարեկների ցուցումով Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից իրենց մանկահասակ երեխայի աչքի առաջ առևանգել են ամուսնուն։

 «Մեքենան կա, ամուսինս չկա

Ըստ տեղի պարեկների՝ անձնական ցուցումով առևանգել են ամուսնուս:

Ում անձնական ցուցումով է տեղի ունեցել քաղաքական հետապնդումն ու առևանգումը, մանկահասակ երեխայի աչքի առաջ»,- ներքոնշյալ լուսսանկարին կից գրել է Պողոսյանի կինը և հրավիրել ՀՀ ոստիկանության և ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր