00:00:00

Գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանը եւս երկու ամիս կշարունակի մնալ կալանքի տակ. որոշում

17:42, 12 հունվար 2023 Իրավական

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը երկու ամիս եւս կշարունակի մնալ կալաքի տակ: Բանն այնէ, որ Հհքննչական կոմիտեն դեկտեմբերի վերջին դիմել է դատարան գեներալի կալանքը երկրացնելու միջնորդությամբ, ինչը դատարանը բավարարել է եւ նա կշարունակի մնալ կալանքի տակ:

Գրել էինք, որ Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների և այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:

Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին և գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց և կոնկրետ հարցադրումներ արել:

Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Ի դեպ, գրել էինք, որ մինչև նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հավելենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր