ՌԴ իշխանությունները մտադիր են Դոնբասում ռազմական գործողությունների գոտում աշխատած զինվորականներին, կամավորներին և մյուս աշխատողներին առաջադրել 2023 թվականին օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ընտրություններում։ Այս մասին հայտնում է Ведомости թերթը՝ հղում անելով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության, ՌԴ նախագահի աշխատակազմի և Պետդումայի աղբյուրներին։
Նշվում է, որ այս նախաձեռնությանն աջակցում են Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները:
ՌԴ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը Ведомости-ին ասել է, որ ընտրություններում նման թեկնածուների առաջադրումը «շահավետ է բոլորի համար», քանի որ ռուսաստանցիների շրջանում «դրա պահանջ կա»։
Ըստ թերթի՝ «Եդինայա Ռոսիա»-ն դիտարկում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակցելու փորձ ունեցող թեկնածուներ։
«Պատահական չէ, որ պատգամավորներից ոմանք որպես կամավոր գնացել են նոր տարածքներ», - ասել է Պետդումայի մոտ կանգնած աղբյուրը։
Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի կունենան տարածքային ընտրություններ։ Ուղղակի ընտրություններով ընտրելու են 20 շրջանների ղեկավարների, անուղղակի՝ ևս հինգին։ Կլինեն նաև 20 մարզային օրենսդիր ժողովների ընտրություններ։