«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Քննչական կոմիտեի Մասիսի բաժնի քննիչը քիչ առաջ 72 ժամով ձերբակալեց պաշտպանյալիս, ՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայցուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին:
Ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, զուրկ է որևէ իրավական տրամաբանությունից:
Չեք հավատա, բայց ձերբակալվել է միայն այն պատճառով, որ ունի հեռախոս»: