00:00:00

Ռուսաստանը պատժիչ գործողություն է իրականացրել Նոր տարվա գիշերը Մակեևկայում ռուս զինվորականների վրա Ուկրաինայի հարձակմանն ի պատասխան. ՌԴ ՊՆ-ն հայտնում է ավելի քան 600 զոհի մասին

15:40, 08 հունվար 2023 Աշխարհ

ՌԴ ԶՈւ միացյալ խմբի հրամանատարությունը պատժիչ գործողություն է իրականացրել Նոր տարվա գիշերը Մակեևկայում ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի վրա Ուկրաինայի հարձակմանն ի պատասխան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, վերջին 24 ժամվա ընթացքում հետախուզական տեխնիկան բացահայտել է ուկրաինացի զինվորների հենակետերը Կրամատորսկ քաղաքում։ Թիվ 28 հանրակացարանում եղել է ավելի քան 700, իսկ թիվ 47 հանրակացարանում՝ 600-ից ավելի զինվոր։

«Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման այդ կետերի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող է զոհվել»,- ասվում է ՌԴ ՊՆ զեկույցում։

Աղբյուրը հիշեցնում է, որ Նոր տարվա առաջին րոպեներին ուկրաինական բանակը համազարկային կրակի արձակման HIMARS համակարգերից վեց հրթիռ է արձակել Մակեևկայի շրջանում ռուս զինվորների ժամանակավոր տեղակայման կետին։ Չորս հրթիռ խոցել էր շենքը, ինչի հետևանքով փլվել են առաստաղները։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 89 ռուսաստանցի զինծառայող, այդ թվում՝ գնդի հրամանատարի տեղակալը։

ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ զինվորների մահվան հիմնական պատճառը եղել է բջջային հեռախոսների օգտագործումը, որոնք կարողացել են տեղորոշել ուկրաինական զորքերը։ Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ ձեռնարկելու են բոլոր միջոցները՝ հետագայում նման միջադեպերը բացառելու համար, իսկ հետաքննության արդյունքներով մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր