00:00:00

Ֆրանսիայում հարյուրավոր «դեղին բաճկոնավորներ» մասնակցել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին

18:53, 07 հունվար 2023 Աշխարհ

«Դեղին բաճկոններ» շարժման հարյուրավոր կողմնակիցներ շաբաթ օրը մասնակցել են Ֆրանսիայի քաղաքներում կազմակերպված բողոքի ցույցերին՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, գնաճի և էներգակիրների թանկացման։

Ցույցերի կազմակերպիչների խոսքով՝ ակցիաները տեղի են ունեցել Փարիզում, Ավինյոնում, Ստրասբուրգում և Թուլուզում։

Փարիզի ոստիկանության տվյալներով՝ ցույցի ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։ Ցուցարարները ձեռքներին պաստառներ էին պահել՝ կոչ անելով վերացնել կենսաթոշակային բարեփոխումները և միջոցներ ձեռնարկել բնակչությանը գնաճի հետևանքներից պաշտպանելու համար։

«2022 թվականին պարենային ապրանքների գների 12 տոկոս աճ է գրանցվել, ջեռուցման ծախսերն աճել են: Սրանք դժվարություններ են, որոնք փոխում են ֆրանսիացիների ճնշող մեծամասնության կյանքը», - ասել է Փարիզում գործող Հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Սանդրա Օբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր