00:00:00

Հունաստանը 140 կմ երկարությամբ պարիսպ կկառուցի Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով

15:21, 07 հունվար 2023 Աշխարհ

Հունաստանը Էվրոս գետի երկայնքով Թուրքիայի հետ ցամաքային սահմանի ողջ երկայնքով պարիսպ կկանգնեցնի, հունվարի 7-ին հայտարարել է երկրի քաղաքացիների պաշտպանության նախարար Տակիս Թեոդորիկակոսը։

Նշվում է, որ պարսպի երկարությունը կլինի 140 կիլոմետր։ Թեոդորիկակոսը նշել է, որ առաջին 35 կմ-ի շինարարությունը կսկսվի անմիջապես: Դրա համար Հունաստանի կառավարությունը նախատեսում է 100 մլն եվրո հատկացնել։

«Մեր հարևանները շատ լավ գիտեն, որ Հունաստանի սահմաններն Էվրոսում անառիկ են, և դրանում կասկած չկա»,- ընդգծել է նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր