Թուրքիան և Հայաստանը վերացրել են ուղղակի օդային բեռնափոխադրումների խոչընդոտները: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաընկերությունը:
«Երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում վերացվել են խոչընդոտները Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների համար, ինչը հնարավոր է դարձել 2023 թվականի հունվարի 1-ից», - հաղորդում է հեռուստաալիքը։