Կիևը հրաժարվում է պահպանել Ռուսաստանի առաջարկած սուրբծննդյան հրադադարը, հայտարարել Է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «24-րդ ալիքի» եթերում:
«Ոչ մի բանակցություն նրանց հետ, ոչ զինադադարի, ոչ որևէ ամսաթվի մասին, դա ոչ մի կապ չունի մեզ հետ»,-ասել է նա։
Ավելի վաղ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն առաջարկել էր սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12: 00-ից մինչեւ հունվարի 7-ի ժամը 24: 00-ն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրանից հետո պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում մարտական շփման գծի ողջ երկայնքով: Նախագահի հանձնարարականի համաձայն՝ հրադադարի մասին հրամանագիրը տրվել է զորքերին։