00:00:00

Իրանը կփակի հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը՝ ի պատասխան Charlie Hebdo ամսագրի նոր ծաղրանկարների

17:28, 05 հունվար 2023 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարների հրապարակմանն ի պատասխան կփակի Իրանում հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը, հաղորդում է Mehr-ը:

Ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում ծաղրանկարների հրապարակումից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է նրա գործողությունները՝ ֆրանսիական ամսագրին մեղադրելով ճանաչված բարոյական նորմերը, կրոնական սրբավայրերը, քաղաքական եւ կրոնական իշխանությունների հեղինակությունը ոտնահարելու եւ Իրանի ինքնիշխանության խորհրդանիշներն ու ազգային արժեքները վիրավորելու մեջ:

«Ֆրանսիական ամսագրի հակամարդկային գործողությունները, որը, ցավոք, երկար տարիներ օգտագործում է «արտահայտման ազատություն» հասկացությունը որպես քողարկում հակամշակութային գործողությունների եւ մարդու, մարդկային արժանապատվության, բարոյական եւ կրոնական բարձր արժեքների պղծման համար, նման գործողությունների շարունակությունն են, այդ թվում՝ նախորդ տարիներին Մարգարեի վիրավորական ծաղրանկարների հրապարակումը, որոնք ամբողջ աշխարհում մահմեդականների զայրույթն ու բողոքն են առաջացրել»,-ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր