Բելառուսի պետական սահմանային կոմիտեում զեկուցել են ԵՄ երկրներ մեկնելու համար մարդատար ավտոմեքենաների կուտակման մասին։
«ԵՄ տարածքի բոլոր ուղղություններով մարդատար ավտոմեքենաների կուտակումներ են գրանցվում»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Նշվում է, որ ամենածանրաբեռնված անցակետերը լեհական Բոբրովնիկին և Տերեսպոլն են: Ըստ բելառուս սահմանապահների՝ լեհական կողմը ավտոմեքենաների միայն 40%-ին է թողել իր տարածք։
Տեղեկատվության համաձայն՝ հունվարի 5-ի առավոտյան եվրոպական երկրներ մեկնելու համար հերթերում կանգնած մեքենաների թիվը մոտեցել է 500-ի։