00:00:00

Զվարթնոց օդանավակայանում ՌԴ 21-ամյա քաղաքացու ուղեբեռում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

21:49, 28 դեկտեմբեր 2022 Իրավական

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի և նույն օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է մի քաղաքացի, ում մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում զենք կա։

 

Տեղում պարզվել է, որ այդ անձը, ում ուղեբեռում հայտնաբերվել է «CTT» գրառմամբ ատրճանակ, ՌԴ քաղաքացի, 21-ամյա Մոհամեդ Մ-ն է։

 

Վերջինս «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերվել է ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին, ապա ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավականի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր