«Նշված փաստի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ չկա նախաձեռնված։ Վարույթ չի նախաձեռնվել դրա հիմքերի բացակայությամբ պայմանավորված»,- Irakanum.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկատվությանը, թե օրեր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դիմել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և հայտնել, որ մի խումբ անձինք ապօրինի զավթել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 5 հասցեում գտնվող նախկին ՀՀ պաշտպնության նախարարության շենքը։
Ըստ Shamshyan.com-ի նշված շենքը, որը նախկինում շահագործվել է ՀՀ ՊՆ-ի կողմից, այժմ կառավարության որոշմամբ տրվել է ՊԵԿ-ին։ Ըստ ՊԵԿ նախագահի հայտարարության՝ այն զավթվել է 30-40 անձանց կողմից։