Հարաբերությունների նախնական փուլում, երբ ուղղակի խենթանում ենք մեր զույգի համար, հաճախ այդ ձգումը խառնում ենք սիրո հետ:
Սակայն կա մեծ տարբերություն:
Ըստ հետազոտությունների, ցանկության և սիրո մեջ կա տարբերություն, և գոյություն ունի 7 բավականին պարզ և ակնհայտ նշան, որ դուք նրա հանդեպ ուղղակի կիրք եք զգում և ոչ ավելին:
Դուք փակում եք աչքերը տարաձայնությունների վրա
Շատերը սիրում են ասել, որ հակառակ բնավորության տեր մարդիկ ձգում են միմյանց, սակայն, երբ խոսքը գնում է հիմնարար արժեքների մասին, ապա ամուր հարաբերությունների համար օգտակար է, որպեսզի զույգերի կարծիքը այդպիսի հարցերի շուրջ համընկնեն:
Դուք նրա մեջ թերություններ չեք տեսնում
Ամենը, ինչ նա ասում և անում է, ձեզ թվում է հիանալի և կատարյալ, ու դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, որ նա կարող է անել որևէ բան, ինչը ձեր դուրը չի գա:
Դուք նրան այդքան էլ լավ չեք ճանաչում
Իհարկե, դուք լավ տեղեկացված եք, որքան լավ է նրա հետ սեքսով զբաղվելը, սակայն, դուք տեղյակ չեք, թե որն է նրա սիրելի գույնը:
Դուք չեք պատմում նրան ձեր մասին
Դուք ոչ միայն քիչ գիտեք նրա մասին, այլև ինքներդ չեք շտապում կիսվել: Մի կողմից ցանկանում եք, որ նա ձեզ համարի ամենացանկալի կինը, սակայն, մեկ այլ կողմից, դուք չունեք ոչ մի ցանկություն պատմելու նրան, թե ինչպես անցավ ձեր օրը:
Դուք երբեք չեք խոսում ապագայի մասին
Ի՞նչ ապագա: Այն, ինչ դուք ցանկանում եք, ձեր կողքին է՝ վայելեք: Իսկ իրականում կրքի բռնկման հետ դուք նույնիսկ չեք էլ մտածում, որ նրա հետ կարող եք ինչ-որ ավել հարաբերություններ ունենալ:
Դուք ամեն ինչում համաձայն եք նրա հետ
Այսպիսի հարաբերություններում դուք չեք պատրաստվում վիճել նրա հետ և համաձայնվում եք ամեն ինչի հետ, միայն թե նրա մոտ լավ տրամադրություն լինի:
Ոչինչ բացի սեքսից
Եվ իրականում, եթե դուք ցանկություն չունեք նրա հետ որևէ այլ թեմաներով զրուցելու, էլ ինչո՞վ պետք է զբաղվեք:
Կարճ եզրահանգում․ եթե դուք հասկանում եք, որ ընդհանրապես հետաքրքրված չեք նրան ավելի լավ իմանալու, ամենայն հավանականությամբ, նա ձեզ համար ուղղակի ակնթարթային հետաքրքրություն ներկայացնող անձ է: