00:00:00

ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան

22:16, 15 հունվար 2025 Քաղաքականություն

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ:

Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության, այնպես էլ միջպետական հարաբերությունների համար:

 
Որևէ պետության հետ հարաբերությունները, հատկապես դաշնակցային հայտ ներկայացնելը պահանջում է այդ պետության հետ հարաբերություններում ՀՀ շահերի առավելագույն ու իրական իրացում: Պետք է ամեն պայմանավորվածություն կամ լուծում ամրապնդվի «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներով: Այդ ամենն էլ պետք է պատշաճ պարզաբանվի հանրությանը:

 
Ինքս միանգամայն կողմ լինելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը` այնուամենայնիվ այսօրվա ուսումնասիրությունները վկայում են, որ ՔՊ-ն իր քարոզչությամբ նպաստում է երեկվա միջոցառման հանրային ու միջազգային խեղաթյուրված ընկալմանը և նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի:

Ըստ այդմ, իրական դիվանագիտության փոխարեն ստացվում է թշնամանքի ու անհանդուրժողականության ՔՊ քարոզչություն պատմական, տնտեսական ու այլ թելերով կապված պաշտոնական դաշնակցի` ՌԴ-ի կամ ցանկացած երկրի դեմ առհասարակ, ինչպես նաև հարաբերություններում լարվածության խորացում:

Այս ամենն այն դեպքում, երբ ՔՊ-ն է իր իշխանության ժամանակահատվածում ավելի խորացրել տնտեսական կապերը ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ` «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներ ներդնելով կամ գործողներն ամրապնդելով:

Այս պայմաններում ՀՀ պետական շահերին օրգանապես է հակասում ՔՊ-ի նման քարոզն ու գործունեությունն առհասարակ:

ՔՊ-ի մանիպուլյացիաներ թույլ չտալու համար հատուկ եմ շեշտում իմ հիմնարար համոզմունքը` Հայաստանի անվտանգության ու առաջընթացի համար պետք է ղեկավարվել [իրական] ժողովրդավարության ու իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու ազգային արժեքների պաշտպանության գերակայությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր