00:00:00

Պուտինը շնորհավորել է Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

05:25, 03 մարտ 2018

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ռուս առաջնորդը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունների ավելի կզարգանան, ինչպես նաև կխորանա եվրասիական ինտեգրացիան։
«Ռուսական պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արմեն Սարգսյանի գործունեությունն այդ բարձրաստիճան պաշտոնում կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանը՝ հօգուտ երկու երկրի եղբայրական ժողովուրդների», - ասվում է Կրեմլի կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր