Դեկտեմբերի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի խանութից գողացել են աշխատակցի բջջային հեռախոսը:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշված առևտրի կենտրոն մեկնած օպերատիվ խումբը պարզել է՝ անհայտ անձը սեղանի վրայից գողացել է 18-ամյա տուժողի «Այֆոնը»:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 14-ին 79-ամյա կինը հայտնաբերվել է, ձերբակալվել և ներկայացվել քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: