00:00:00

Բայդենը ժամանել է Կամբոջա՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովներին (լուսանկարներ)

06:12, 12 նոյեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կամբոջա՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կամբոջայի տեղեկատվության նախարարությանը։

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդի ինքնաթիռը Կամբոջայում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 08։10-ին։ Այստեղ Բայդենը մտադիր է մասնակցել ASEAN-ի 40-րդ և 41-րդ գագաթնաժողովներին։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 13-ին Բայդենը երկկողմ բանակցություններ կանցկացնի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի, ինչպես նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Բացի այդ, նա մտադիր է նաև եռակողմ հանդիպում անցկացնել Ճապոնիայի վարչապետի ու Հարավային Կորեայի նախագահի հետ հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցության ամրապնդումը շարունակելու համար։

In Pictures: US President Biden arrives in Cambodia - Khmer Times

Biden arrives in Cambodia to push US engagement with Southeast Asian  leaders — Radio Free Asia

G20: Biden lands in Cambodia ahead of Xi meeting | CTV News

Biden in Cambodia seeking to bolster US security role in South-east Asia |  The Straits Times

Biden in Cambodia as global leaders join Southeast Asian summit | Reuters

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր