00:00:00

ԱՄՆ-ը 400 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնելու Ուկրաինային

19:42, 10 նոյեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրում է 400 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ։ Այս մասին հայտնել է Պենտագոնը։

Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է հրթիռներ Hawk հակաօդային պաշտպանության համակարգերի համար, չորս Avenger հակաօդային պաշտպանության համակարգ, լրացուցիչ զինամթերք HIMARS-ի համար։

Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ խորհրդակցություններ կանցկացնի այլ երկրների մասնակցությամբ՝ Ուկրաինային ռազմական օգնության համակարգման շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր