ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի նախատեսում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ G20-ի շրջանակում, և ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի բացակայությունը չի ազդի ամերիկյան վարչակազմի ղեկավարի օրակարգի վրա։ Ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինի ներկայությունը G20-ի գագաթնաժողովին ավելի արդյունավետ չէր դարձնի այն, Սալիվանը պատասխանել է, որ Բայդենը մեկնում է Ինդոնեզիա՝ իր օրակարգն առաջ տանելու համար:
«Եվ դա կանի անկախ նրանից, թե ով կմասնակցի ռուսական կողմից։ Պետք է հարցնել նախագահ Պուտինին և Կրեմլին, թե ինչու է նա որոշում կայացրել չգնալ, ըստ երևույթին, նա կայացրել է այդ որոշումը»,- ասել է Սալիվանը։