00:00:00

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը խորը հիասթափություն է հայտնել՝ ցուցադրված ադրբեջանական ֆիլմի առնչությամբ

15:40, 10 նոյեմբեր 2022 Աշխարհ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը խորը հիասթափություն է հայտնել՝ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում 2020թ աշնանը ԼՂ խաղաղ բնակչության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության առնչությամբ։ Նշենք, որ ցուցադրությունը տեղի է ունեցել 2022թ նոյեմբերի 9-ին։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ այս գործողությունը դիտարկվում է որպես բացահայտ սադրանք՝ ուղղված ազգամիջյան ատելություն հրահրելուն և խաթարելուն՝ վերջին տարիներին գործադրված ջանքերը, որոնք միտված են կանխելու հետագա լարվածության հետագա սրումը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ՝ ՌԴ տարածքում երկու երկրների համայնքների միջև։

««Շուշա, դու ազատ ես» օդիոզ վերնագրով վավերագրական ֆիլմը հայատյացության ադրբեջանական քարոզչության հերթական պրոդուկտն է, որը վիրավորում է ոչ միայն ՌԴ-ում բնակվող հայ մեծ համայնքին, ՀՀ և Արցախի հայրենակիցներին, այլև՝ ակնհայտորեն նպաստում է ադրբեջանական երիտասարդությանը, որը շարունակում է աճել ատելության և այլատյացության վրա։

Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրության աչքերում արդարացնել ԼՂ բնակիչների և նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն ռազմական հանցագործությունները, ինչպես 2020թ պատերազմի, այլև՝ 2021-2022թթ հետագա իրադարձությունների ժամանակ շարունակվող վանդալիզմի գործողությունները ագրեսիայի հետևանքով օկուպացված ԼՂ տարածքում։

Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը միտումնավոր ընտրել է իր տաղավարի վայրը Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի տարածքում՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն սիրելի ցուցահանդեսային կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների բարեկամության և համագործակցության գաղափարները, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին ընտրել խաղաղության և բարիդրացիության տանող ճանապարհը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր